«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Մի օր կապացուցեն, որ կյանքը ամենատարածված, ամենասովորական բանն է տիեզերքում

Մի օր կապացուցեն, որ կյանքը ամենատարածված, ամենասովորական բանն է տիեզերքում
01.06.2024 | 13:47

Գիտնականներն ամեն օր ցնցող հայտնագործություններ են անում լույսի ու ժամանակի հատկանիշների, քվանտային աշխարհի, մոլեկուլների ու ատոմների, տիեզերական մարմինների ու երևույթների մասին։ Դրանցից ամեն մեկն առաջ մի նոր դարաշրջան կսկսեր գիտության մեջ, իսկ հիմա դրանք թեթև նախաճաշի նման բան են։ Մի օր նրանք տեսականորեն կապացուցեն, որ կյանքը ամենատարածված, ամենասովորական բանն ա տիեզերքում, որ անծայրածիր տիեզերքի բոլոր անկյուններում միլիարդավոր մոլորակներ կան, որոնց վրա եռում ա կյանքը՝ ամենաաներևակայելի դրսևորումներով, բանականության ամենաբազմազան տեսակներով, զարգացման տարբեր փուլերում։ Կապացուցեն, որ մեզ ամենամոտ գտնվող աստղերի շուրջը տասնյակ բնակելի մոլորակներ են պտտվում, բայց դրանք դեռ երկար ժամանակ անհասանելի կլինեն մեզ։

Ու ո՜վ գիտի, միգուցե հենց էդ ժամանակ, երբ մարդն իմանա, որ ինքը մենակ չի տիեզերքում, նա իրան ամենամենակը զգա, ամենալքվածն ու ամենադատապարտվածը։ Երբ նա հասկանա, որ կյանքը ոչ թե գերբնական ուժերի կողմից կառավարվող բացառիկ երևույթ ա, այլ ամենասովորական բան, որ ամեն օր հազարավոր մոլորակների վրա կյանք ա ծնվում, ու ամեն օր հազարավոր մոլորակների վրա կյանքը մեռնում ա, ու մենք ընդամենը դրանցից մեկն ենք, երբ նա հասկանա, որ անդունդ նետվելիս մեզ ոչ ոք չի խանգարելու, հետ չի պահելու, ու կյանքն էլ, մահն էլ մեր ձեռքում են... Էդ ժամանակ մարդը միգուցե տեսնի՞, թե ինչքան անփույթ ա վարվել իր գոյության հետ, ինչքան ա մոտեցրել իր վախճանը՝ իր կույր ինքնագոհությամբ ու եսասիրությամբ, միգուցե հասկանա՞, որ կողքինի հաշվին իր էսօրն ապահովելով՝ զրկել ա իրան կողքինի հետ միասին վաղվա օրը երաշխավորելու հնարավորությունից։

Ու միգուցե էդ ժամանակ նա պարզորոշ տեսնի փակուղին իր ընտրած ճանապարհի վերջում, բայց արդեն ուշ լինի, որովհետև բոլոր մյուս ճանապարհները հետևում են մնացել։

Իսկ միգուցե հիմա է՞լ արդեն ուշ ա...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10679

Մեկնաբանություններ